Գիտե՞ք նաև ինչու դեռևս չենք հաջողում այս հակահայկական կործանարար ուժի դեմ պայքարում. ամեն մեկին թվում է, թե հերթը իրեն չի հասնելու:
Մանրամասնեմ:
Երբ սկսեցին քանդել ԵՊՀ-ն, մյուս ԲՈՒՀ-երը մտածում էին, թե ԵՊՀ-ով են սահմանափակվելու: Որոշները, ենթադրում եմ, նույնիսկ ուրախացան, որ մի մրցակից պակասեց:
Իհարկե, սխալվեցին: Գիտությունների ազգային ակադեմիա, Պետական տնտեսագիտական համալսարան, Բրյուսով, Մանկավարժական...
Երբ հերթով խայտառակում էին առանձին գեներալների, բարձրաստիճան զիվորականների, մյուսները նորից լուռ էին՝ վերևում նշված սկզբունքով:
Նույնը՝ մշակույթում, սպորտում, լրագրության մեջ, քաղաքական դաշտում, պետական ապարատում:
Նրանք իրենց նեղ խմբակով եկել են քանդելու Հայաստանի հիմքերը: Այդ խմբակից դուրս ով միանում է նրանց, ժամանակավոր օգտագործում են, տեղն եկած պահին զոհաբերում՝ արդարության իմիտացիա անելով:
Միաժամանակ, գործով ցույց են տալիս, որ ծանրակշիռ մեծամասնությունը վաճառվող է. վստահ լինելով, որ ծառայելու են հակապետականին, դավաճանին, միևնույն է, համաձայնում են համագործակցել՝ ստանալով փոքր ու միջին տարբեր պաշտոններ, հնարավորություններ:
Քանի չենք հասկացել, որ այս ազգակործան ուժի դեմ պետք է միասնական աշխատել (գոնե՝ ոլորտներով), անհնար է լինելու հաջողել:
Հերթով բոլորի հետևից գալու են՝ լինի դա ինստիտուտ, թե անհատ:
Արսեն Ջուլֆալակյան